CREATEIT SOFTWARE
Symfony Armenian Community

By Createit.am

Տեղադրումը և կարգավորումը

Այս գրառման նպատակն է օգնել Ձեզ կարգավորել և գործարկել սիմֆոնիով աշխատող ծրագիր: Ուրախալի է նշել, որ սիմֆոնին տրամադրում է բազային փաթեթներ, որոնք Դուք կարող եք բեռնել և անմիջապես սկսել աշխատանքը:

Խորհուրդ. Այցելե՛ք Symfony-ի GIT շտեմարան

 

Խորհուրդ. սկսեք Ձեր համակարգի համատեղելիության ստուգումից. այն պետք է ունենա տեղադրված PHP 5.3.8 կամ ավելի բարձր տարբերակ: Խորհուրդ է տրվում 5.4.x տարբերակները

Composer

Նախ տեղադրեք composer-ը:
 
curl -sS https://getcomposer.org/installer | php;
sudo mv composer.phar /usr/local/bin/composer;
sudo chmod +x /usr/local/bin/composer; 
Ի՞նչ է composer-ը
Ուշադրություն այսուհետ բոլոր օրինակները կբերվեն Ubuntu Linux համակարգի համար, այլ համակարգերի դեպքում հնարավոր են տարբերություններ

Տեղադրում:

Symfony2-ը տեղադրելու համար պարզապես հավաքեք հետևյալ հրամանը:

 composer create-project symfony/framework-standard-edition /path/to/webroot/Symfony 2.3.3 
* 2.3.3 ի փոխարեն կարող եք նշել կոնկրետ տարբերակ, օրինակ 2.1.0 Ավարտելուց հետո կունենաք մոտավորապես այսպիսի դիրեկտորիաների կառուցվածք.
 Symfony/ <- նոր ստեղծված դիրեկտորիան 
    app/
        cache/
        config/
        logs/ 
    src/
        ... 
    vendor/
        ... 
    web/
        app.php
        ...
Ամեն անգամ, երբ Դուք ավելացնեք նոր փաթեթ composer.json-ում, պետք է գործարկել այս հրամանը, որը կկատարի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
 composer update 
Առաջին անգամ կողմնակի փաթեթները տեղադրելու համար հավաքեք:
 composer install 

Ֆայլային համակարգի կառուցվածքը

  • vendor դիրեկտորիայում տեղակայվում են կողմնակի փաթեթները
  • src դիրեկտորիան քոնն է, կարող ես ջնջել որպես օրինակ տեղակայված պարունակությունը և գրել այնտեղ քո բենդլը
  • app դիրեկտորիան պարունակում է հիմնական կարգավորումները և այլն
  • web-ը հանրային դիրեկտորիան է, որտեղ գտնվում են app.php և app_dev.php front controller-ները, որոնց կանդրադառնամ առաջիկա գրառումներից մեկում
Խորհուրդ: Ստեղծեք GIT շտեմարան և միանգամից gitignore ֆայլում ավելացրեք հետևյալը Ջիթ ինիցիալիզաիա
git init
.gitignore ֆայլի պարունակություն
 
/web/uploads/* 
/web/bundles/* 
/web/js/* 
/web/css/* 
/web/img/* 
composer.lock
/app/logs/* 
/app/cache/* 
/bin/ 
/vendor/ 
/app/config/parameters.yml 
*~ 

Մուտքի իրավունքների կարգավորում

Մուտքի իրավունքները կարգավորելու համար կատարեք հետևյալը ACL-ով համակարգերի համար chmod a+ ունեցող համակարգերում

rm -rf app/cache/* 
rm -rf app/logs/* 
sudo chmod +a "www-data allow delete,write,append,file_inherit,directory_inherit" app/cache app/logs 
sudo chmod +a "yourname allow delete,write,append,file_inherit,directory_inherit" app/cache app/logs 
chmod a+ չունեցող համակարգերում
 
sudo setfacl -R -m u:www-data:rwx -m u:$USER:rwx app/cache app/logs 
sudo setfacl -dR -m u:www-data:rwx -m u:$USER:rwx app/cache app/logs 
Առանց ACL համակարգերում պետք է web/app.php, web/app_dev.php և app/console ֆայլերի սկզբում ավելացնել
 
umask(0002); // 0775
umask(0000); // 0777

Ուշադրություն Windows համակարգում մուտքի իրավունքների կարգավորում կարելի է չկատարել

Վե՛րջ, այժմ կարող եք բացել նոր նախագիծը դիտարկիչով, այս կարգի URL-ով

http://localhost/Symfony/web/app_dev.php/

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

Symfony.AM (c) 2016

tigran[@]symfony.am